Գյումրու Ճամփորդություն

Գյումրու այս ճամփորդությունը տարբերվեց մնացած ճամփորդություններից։ Գյումրի գալիսէինք արդեն 2-րդ անգամ, և կրկին նույն անձնակազմով: Եղանակը մտածում էինք լավ կլինի, բայց առաջին օրը բավականին ցուրտ էր և անձրևային: Մենք այդ 3օրերը անցկացրեցինք«Կապս» հյուրատանը։ Անմոռանալի և հիշարժան օրեր էին։ Ընկերների հետ քաղաքից դուրսգնալը, և լավ ժամանակ անցկացնելը ամենահաճելի  բաներից մեկն է։ Այս անգամտարբերվեց նրանով, որ քաղաքից բավականին հեռու էինք, և այնքան հագեցած ևհետաքրքիր էր անցնում, որ մոռացել էինք սոց կայքերի մասին։ Այս անգամ եղանքՎահրամաբերդում: Վահրամաբերդ (նախկինանվանումը` ՆերքինՂանլիջա), Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 10 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Վահրամաբերդ է վերանվանվել 1946 թվականին ի պատիվ միջնադարի հայ զորավար Վահրամ Փահլավունուն, որիտապանաքարը պահպանվում է Մարմարաշենի վանքի գավթում։ 

Երեկոյան ժամերին հավաքվում էինք՝ զրուցում, իսկ հետո արդեն ինտելեկտուալ խաղեր էինքխաղում: Վերջին երեկոն այնքանով էր հետաքրքիր, որ մեր աղջիկները իրենց հետ բերել էինդեմքը թարմեցնող դիմակներ, և մեզ նույնպես առաջարկեցին դնել: Լիաթոք ծիծաղեցինք այդգիշեր, իսկ հետո երգեր էինք լսում, և քննարկումներ ունենում տարբեր թեմաների վերաբերյալ: 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *