Հաշվետվություն

Մեզ համար նոր բայց հետաքրքիր ամիս էր հունվար ամիսը,քանի որ այն ստուգատեսային էր և դրա շրջանակներում իրականացվում էին բազմաթիվ ծրագրեր։Դասերին քիչ էինք ծանրաբեռնված։Մասնակցել ենք բազմաթիվ սեմինարների, ճամփորդությունների և ազգագրական փառատոնների։Ամեն բան այնքան լավ էր կազմակերպված և այնքան հետաքրքիր էր, որ չնկատեցինք էլ, թե ինչպես ավարտվեց հունվարը։

Գեղասահք

Գեղեցիկ և տպավորիչ էին մեր ճամփորդությունները։Մասնակցել եմ գեղասահքին, այն էլ երկու անգամ։ Դժվար էր սահելը առաջին անգամ,բայց ոչ անհաղթահարելի։ Մթնոլորտը շրջապատը ամեն բան օգնում էր ցրվել առօրյա մտքերից։

Նույնպես հունվարի 25 ին մեկնել ենք դեպի լեռնանիստ

Այս անգամվա մեր ուղղությունը դեպի Լեռնանիստ էր, որտեղ մեզ սպասում էր ճերմակ երկինքն ու ձյունը։ Շուրջը ուսումնասիրելուց թվում էր, թե հեքիաթում ես , քանի որ մինչ այդ կարծում էի ,թե էսպիսի գեղեցիկ ճերմակ տեսարաններ միայն հեքիաթում է լինում։Հագեցած էր օրը ։Ցուրտ էր, բայց այնքան զբաղված էինք ,որ դա մեզ չէր անհանգստացնում։Օրը լի էր ադրենալին ով և գեղեցիկ ու անմոռանալի պահերով։Մեզ հետ տուն բերեցինք լավ հիշողություններ։

Ջրվեժի անտառապարկում նույնպես ամեն բան հիասքանչ էր։Սպիտակ ձյունը կարծես ծածկոց լիներ, որ ընկնելուց ծածկում էր մեզ։Ինչպես նաեւ մասնակցել եմ լեռնանիստի ճամփորդությանը։

՝

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *